Փորձագետը նախազգուշացրել է բժիշկների կողմից թանկարժեք դեղերի պարտադրման մասին

Փորձագետը նախազգուշացրել է  բժիշկների կողմից թանկարժեք դեղերի պարտադրման մասին

Ռուս փորձագետը նախազգուշացրել է  բժիշկների կողմից թանկարժեք դեղերի պարտադրման մասին: Ըստ նրա՝ հաճախ բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները չարդարացված թանկ են ու անարդյունավետ: Ավելի լավ է օգտագործել դրա էժան անալոգը: «Прайм»  գործակալությանն այս մասին ասել է բժշկության զարգացման BestDoctor դեպարամենտի ղեկավար Յուլյա Տկաչենկոն:

«Հաճախ քրոնիկ հիվանդություն ունեցող հիվանդներին նշանակվում են թանկարժեք և ոչ արդյունավետ դեղեր: Այս դեպքում ավելի հեշտ է պարտադրել, քանի որ մարդը երկար ժամանակ տառապում է ցավից և ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել դրանից»,- ընդգծել է բժիշկը:

Մասնագետը խորհուրդ է տվել հիվանդներին բժիշկների հետ քննարկել՝ արդյունավե՞տ են արդյոք նրա նշանակած դեղերը, արժեքը և դրանց անալոգերը: Բացի այդ, «Դեղերի ցուցակ» պորտալում հնարավոր է ստուգել դեղամիջոցի արդյունավետությունը: Այն ներառում է նաև չապացուցված արդյունավետությամբ բոլոր դեղամիջոցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում