Ֆինլանդիայում 35 հազարից ավելի տուն առանց Էլեկտրականության Է մնացել փոթորկի պատճաով

Ֆինլանդիայում 35 հազարից ավելի տուն առանց Էլեկտրականության Է մնացել փոթորկի պատճաով

Ֆինլանդիայի մի քանի տարածաշրջաններում ավելի քան 35 հազար տուն հունիսի լույս 15-ի գիշերն առանց Էլեկտրականության Է մնացել փոթորկի՝ սաստիկ քամու եւ անձրեւների պատճաով, որոնք հանգեցրել են Էլեկտրահաղորդման գծերի խզման: Հունիսի 15-ին այդ մասին հայտնել Է Ֆինլանդիայի Energiateollisuus Էներգաընկերությունների միավորումը:

Անջատումներ են գրանցվել երկրի կենտրոնում, արեւմուտքում, հարավ - ար0եւմուտքում, արեւելքում եւ հյուսիսում, ընդամենը գրեթե 90 բնակավայրերում: Ներկայումս ամենից շատ հոսանքազրկված տներ կան Յամսյա եւ Յուվյասկյուլյա քաղաքներում (յուրաքանչյուրում ավելի քան 2 հազար), ինչպես նաեւ Կանգասալայում (շուրջ 2 հազար): Energiateollisuus-ն օրվա ընթացքում քամու սաստկացման պատճառով նոր անջատումներ Է կանխատեսում արեւելյան տարածաշրջաններում: Ինչպես հայտնել Է Iltalehti թերթը, տարերքն ազդել Է երկաթուղային հաղորդակցության վրա, այն, մասնավորապես, խախտված Է երկու խոշոր քաղաքների Տամպերեի եւ Պորիի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում