Իրանում գնահատել են միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հեռանկարները
Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, մենք կկարողանանք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ես միջազգային հարաբերությունների նոր էջ եմ բացել երեկ կայացած նիստով. եթե ԱՄՆ-ը ցույց տա իր ազնվությունը, ապա մենք կկարողանանք բանակցություններ անցկացնել 4+1 ձեւաչափով»,- ասել է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում:
Իրանի նախագահը նաեւ հավելել է, որ ապրիլի 6-ին Վիեննայում տեղի ունեցած Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ նիստից հետո նոր փուլ է սկսվել միջազգային հարաբերություններում եւ միջուկային գործարքի պատմության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ