Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կարգավորման գործում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում, սակայն նման առաջարկ չի ստացել։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամլո ասուլիսում։
«Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից Թուրքիան ոչ մի ռազմանավ չի թողել իր նեղուցներով՝ պահպանելով Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։ Ավարտվել է ռուս-ուկրաինական պատերազմի 504-րդ օրը։ Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում պատերազմը դադարեցնելու համար և այդ նպատակով հաջողությամբ իրականացնում ենք նեղուցների մասին Մոնտրյոյի կոնվենցիան»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Կարծիքներ