Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է
Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի սուղ պաշարների սպառման հետևանքով հուլիսի 25-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է։ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այս մասին հայտարարություն է տարածել:
«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։
Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ