Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. Էրդողան

Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։ 

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

Էրդողանն ընդգծել է, որ Աֆղանստանում գործընթացների ապագան կորոշվի ոչ թե խոսքերով, այլ թալիբների գործողություններով: 

«Աֆղանստանում կայունության ապահովումը հատուկ նշանակություն ունի: Այս նպատակին հասնելու համար Անկարան կշարունակի սերտ երկխոսությունը Աֆղանստանի բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան, որպես երկիր, որն իր դռները բացել է ավելի քան 5 միլիոն փախստականների և միգրանտների առջև, ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում