Թուրքիա ժամանող ավիաուղևորները պետք է COVID-19-ի ախտորոշման բացասական թեստ ներկայացնեն
Թուրքական իշխանությունները հրահանգել են դեկտեմբերի 28-ից երկիր ժամանող բոլոր ավիաուղևորներից կորոնավիրուսի ախտորոշման բացասական թեստ պահանջել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեկտեմբերի 28-ից ինքնաթիռով, իսկ դեկտեմբերի 30-ից ցամաքային տրանսպորտով Թուրքիա ժամանող բոլոր ուղևորները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ, որը կատարվել է մուտքի պահից 72 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում նրանց մուտքը Թուրքիա մերժվելու է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 79 միլիոն դեպք, ապաքինվել է ավելի քան 55.5 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 1.7 միլիոն հիվանդ:
Կարծիքներ