Գիտնականներն ուղեղի քաղցկեղի դեմ անսպասելի դեղամիջոց են հայտնաբերել
Լոպերամիդը` լուծի բուժման համար օգտագործվող դեղամիջոցը, կարող է բջիջների մահ առաջացնել գլիոբլաստոմայի կուլտուրայում` ուղեղի ուռուցքի մահացու եւ անբուժելի ձեւ, որը սովորաբար վատ է արձագանքում քիմիաթերապիային: Դա պարզել են Ֆրանկֆուրտի (Գերմանիա) Գյոթեի համալսարանի գիտնականները: Նրանք իրենց նոր հետազոտությունը հրապարակել են Autophagy ամսագրում:
MedicalXpress-ը պատմում է, որ հետազոտության հեղինակները պարզել են, որ ուռուցքային բջիջների որոշ տեսակների մեջ լոպերամիդը սթրեսային պատասխան է առաջացնում էնդոպլազմային ցանցում, որը պատասխանատու է սպիտակուցների սինթեզի հիմնական փուլերի համար: Այդ սթրեսը ոչնչացնում է ցանցագիծը, ինչը հետագայում չարորակ բջիջների դեգրադացման եւ ինքնաոչնչացման է հանգեցնում (ավտոֆագիա): Նորմալ բջիջներում ավտոֆագիան նպաստում է վնասված բաղադրիչների ոչնչացմանը, բայց թերի բջիջներում դա կարող է մահվան տանող անշրջելի գործընթացների հանգեցնել:
Լոպերամիդը նպաստում է ATF4 տրանսկրիպցիայի գործոնի ակտիվության բարձրացմանը, որն, իր հերթին, ավտոֆագիա է առաջացնում: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե ATF4-ն արգելափակվի, ապա մշակույթում լոպերամիդից շատ ավելի քիչ ուռուցքային բջիջներ կմահանան:
Ընդ որում, լոպերամիդն անվտանգ է առողջ հյուսվածքների համար, սակայն ավելի շատ հետազոտություններ անհրաժեշտ կլինեն` պարզելու համար, թե ինչպես է դեղամիջոցը հասցվում ուղեղին:
Կարծիքներ