Ադրբեջանում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը. ըստ նախնական տվյալների՝ առաջատարն Ալիևն է

Ադրբեջանում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը. ըստ նախնական տվյալների՝ առաջատարն Ալիևն է

Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններն ավարտվել են: Սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։ Դրանք հաշվում են դիտորդների ներկայությամբ։

Ամբողջ երկրում 125 ընտրատարածքներում բացվել էր 6319 ընտրատեղամաս:

Նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու՝ Իլհամ Ալիևը իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից, ինքնառաջադրված թեկնածուներ Զահիդ Օրուջն ու Ֆուադ Ալիևը, Ռազի Նուրուլլաևը՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից, Ֆազիլ Մուստաֆան՝ «Մեծ արարում» կուսակցությունից, Էլշադ Մուսաևը։ Մեծ Ադրբեջան կուսակցությունից», Գուդրաթ Հասանգուլիևը՝ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից։

Նշենք, որ ըստ exit poll-ի, Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում առաջատարը գործող նախագահ Իլհամ Ալիևն է: Երկրորդ տեղում է խորհրդարանի անդամ և ինքնառաջադրված Զահիդ Օրուջը՝ 1,8%-ով։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում