Login with social account
կամ
Իրավական 7 Փետրվար 2024 | 21:50
Արարատի մարզի ոստիկանները զենք-զինամթերքի բացահայտում են կատարել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, փետրվարի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի բնակիչներից մեկը իր սեփական տան նկուղում զենք-զինամթերք է պահում։
Ոստիկաններն ու քննիչները ժամանել են հիշյալ քաղաքացու տուն և տեղում պարզվել, որ ոստիկանության Արարատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Դեպքի վայրի զննությամբ 44-ամյա Կարեն Ա․-ի տան նկուղում հայտնաբերվել է մի ամբողջ «արսենալ»: Այն անվտանգ վայր տեղափոխելու համար ոստիկանությունը դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության սակրավորներին, որոնք հայտնաբերվածը վնասազերծել են:
Կարեն Ա․-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Կարեն Ա․-ն նախկինում ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, կոչումով գնդապետ է:
«Կարեն Ա․-ի տան նկուղում հայտնաբերվել է 1 արկղ՝ 37 հատ տրատիլ, 1 տուփ էլեկտրոդետոնատր, 2 ծխախոտի տուփով էլեկտրոդետոնատր, 7 հատ լուցկի, 1 տուփ փամփուշտ՝ 20 հատ, 6 հատ լուսաձայնային փամփուշտ, 30 հատ փուստ փամփուշտ, 20 հատ պայթուցիչ, 2 բահ, 1 պլանշետ, 1 հատ ջրի տարա, 3 հատ ծխաքողարկիչ, 8 հատ կրակատար քուշ»,- գրել է Shamshyan.com-ը:
Նախորդ հոդված
Հաջորդ հոդված
Կարծիքներ