Ստեփանակերտում հանգիստ է, փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. Արցախի ԱԻՊԾ

Ստեփանակերտում հանգիստ է, փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. Արցախի ԱԻՊԾ

Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Հարգելի հայրենակիցներ

Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։

Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել։ Մայրաքաղաքում և շրջաններում ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։

Հորդորում ենք բնակիչներին չվստահել չհիմնավորված ու կեղծ լուրերին ու չանհանգստանալ»,- գրել է Թադևոսյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում