Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կտաքանա 2-3 աստիճանով
Հայաստանի տարածքում հոկտեմբերի 16-17-ը, 21-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, 18-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հոկտեմբերի 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։
«Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հոկտեմբերի 16-17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 18-ի գիշերը, 19-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարծիքներ