Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6736 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6736 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը։ 2005 պացիենտի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանիշներ չկան։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 134 մարդ, ավելի քան 3800-ը՝ ապաքինվել։ Վարակման նոր դեպքեր են գրանցվել 84 տարածաշրջաններում, առավել մեծ թվով՝ Մոսկվայում (650), Մերձմոսկվայում (287), Սանկտ Պետերբուրգում (275), Խանտի Մանսիյսկի վարչական շրջանում (272) եւ Սվերդլովսկի մարզում (266):
Ամենաքիչը՝ Ղրիմում (11 դեպք), Սևաստոպոլում (6 վարակված) և Հրեական ինքնավար մարզում (3 դեպք)։ Միակ տարածաշրջանը, որտեղ նոր դեպքեր չեն հայտնաբերվել, դարձել է Չուկոտկան:
Կարծիքներ