Հռոմի պապը Իրաք կատարած այցի ընթացքում հանդիպել է շիա մահմեդականների առաջնորդի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարտի 6-ին Իրաք կատարած իր առաջին այցի ընթացքում հանդիպել է շիա մահմեդականների հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի աս-Սիստանիի հետ: Իրանի ԱԳ նախարարն այս իրադարձությունն անվանել է դավանանքի երկխոսություն և դրանց մերձեցում: Այս մասին մարտի 8-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է քահանայապետի Իրաք կատարելիք ուղևորության կարևորությունը:
Դիվանագետի խոսքով, «ժողովրդի քաջության, իշխանությունների իմաստության և ծայրահեղականության ու օտար դավադրությունների դեմ պայքարում թափված արյան շնորհիվ», այսօր Իրաքում հնարավոր է նման այցեր կատարել:
Ֆրանցիսկոսը դարձավ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որն այցելեց Իրաք:
Կարծիքներ