Շանթ Սարգսյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարն է
Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը մոտենում է ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի աղյուսակի առաջատարը 7 միավորով Շանթ Սարգսյանն է: 6,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը և Արթուր Դավթյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա և
ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։
13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի
շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը:
Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
Կարծիքներ