Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում Է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը
Սիրիայում հակամարտության կարգավորումը մնում Է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, չնայած հատուկ գործողությանն Ուկրաինայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
«Շատերն են այժմ խոսում, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված Սիրիայի նկատմամբ Ռուսաստանի ուշադրությունը թուլացել Է, մի շարք եվրոպական երկրներ ցանկանում են Սիրիայում իրադրության զարգացումը տեսնել իրենց շաբլոններով:
Ես ցանկանում եմ ասել, որ սիրիական կարգավորումն առաջվա պես մնում Է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ: Եվ եթե ինչ-որ մեկը նման պլաններ Է նյութում, ապա նրանք չեն հասնի դրանց: Մենք կշարունակենք օգնություն ցուցաբերել սիրիական ժողովրդին»,-նա լրագրողներին ասել Է Աստանայի բանակցային գործընթացի շրջանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ