Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բեռնատարների համար դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի տարածաշրջաններում, Ջերմուկ և Գյումրի քաղաքներում տեղում է ձյուն:
Ստեփանավանի ոլորաններում և Արագածի տարածաշրջանում բուք է։
Կարծիքներ