ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում
Ապրիլի 20-ին ոստիկանության ԱՎՎ Բագրատաշենի անձնագրային բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 50-ամյա Անդրանիկ Մ.-ն, որը 2019 թ. հունվարի 16-ից ՌԴ Տուլայի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Փաստաթղթեր, պետական պարգևներ, կնիքներ, շտամպներ կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կարծիքներ