Պուտինը շնորհավորել է գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
Պետությունն ամեն ինչ անելու է գյուղում հարմարավետ, ժամանակակից և բարեկեցիկ կյանք ապահովելու համար: Այս մասին կիրակի օրը տեսաուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության աշխատողի օրվա կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ գյուղական զբոսաշրջությունը աճող ժողովրդականություն է ձեռք բերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում, հատկապես երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում, ինչը լրացուցիչ խթաններ և միջոցներ է ստեղծում փոքր գյուղատնտեսական ձեռնարկությունների և տնտեսությունների զարգացման համար:
«Փոքր բիզնեսն այստեղ մեծ ներուժ ունի, և մենք լիովին կաջակցենք այս շատ կարևոր ոլորտին և, ընդհանրապես, կանենք ամեն ինչ, որպեսզի գյուղատնտեսությունն էլ ավելի հաջողակ լինի, իսկ գյուղական կյանքը՝ հարմարավետ, ժամանակակից և բարգավաճ»,- ասել է Պուտինը:
Կարծիքներ