Մակեյ. Արևմուտքից ձայներ են հնչում՝ Մինսկի հետ շփման ուղիներ գտնելուն ուղղված
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյն ասել է, որ երկիրը դիմակայել է արևմտյան երկրների կոշտ արտաքին ճնշման պայմաններին, և արդեն ձայներ են լսվում Մինսկի հետ հաղորդակցության ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին։
«Արդեն ձայներ են լսվում մեր արևմտյան գործընկերների կողմից Բելառուսի հետ կապի ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին», - կիրակի օրը ONT հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։ Նրա խոսքով, «ի հեճուկս իր թշնամիների կանխատեսումների ու ցանկությունների», Բելառուսը «գոյատեւել է և զարգանում է»։ «Արտաքին տնտեսական ոլորտում, չնայած ամենադաժան ճնշումներին և պատժամիջոցներին, բելառուսական արտադրանքի արտահանումը զգալիորեն աճել է. արտաքին առևտրի հավելուրդը կազմել է ավելի քան 3 միլիարդ դոլար», - ասել է Մակեյը:
Միաժամանակ Մակեյն ընդգծել է, որ Բելառուսը միշտ հանդես է եկել կառուցողական երկխոսության օգտին։ «Չնայած մեր երկրի համար արդեն պատվիրված թաղման երթին, բելառուսներն այս շրջանն անցան արժանապատվորեն և խաղաղությամբ: Մենք բոլորս դարձել ենք շատ ավելի ուժեղ, կարծրացած և ավելի վստահ մեր և երկրի ապագայի նկատմամբ»,- ասել է Մակեյը:
Կարծիքներ