Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ. Հայկ Մարության
Երևանում այսօրվա երկրաշարժի հետևանքով ավերածություններ չեն եղել, Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։
Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել՝ կապված երկրաշարժի հետ։
Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որևէ լուրջ վնասվածք չկա։
Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։
Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը։
Կարծիքներ