Երևանի Մետրոպոլիտենը ներկա պահին աշխատում է անխափան
«Երևանի Մետրոպոլիտենը ներկա պահին աշխատում է անխափան, ոչինչ չի գրանցվել, միայն երկարշարժն է իրեն զգացնել տվել»,- այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Խաչատրյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ խափանումներ չեն գրանցվել երկրաշարժի պահին։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ժամը 15:29-ի սահմաններում տեղի է ունեցել երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
Կարծիքներ