Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման:

Այս մասին գրում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը:

«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի,  և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։

Համենայնդեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,- հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան եկող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Լաչինի սահմանային անցակետից 3 երիտասարդ տղա է առևանգվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում