Արցախում լսվող հրետանու կամ հրթիռների ձայները, պարբերաբար միացող օդային տագնապը դարձել են կյանքի ուղեկից․Նաիրի Հոխիկյան

Արցախում լսվող հրետանու կամ հրթիռների ձայները, պարբերաբար միացող օդային տագնապը դարձել են կյանքի ուղեկից․Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Արցախի ռազմական իրականությունը. 12.10.2020

Արցախում լսվող հրետանու կամ հրթիռների ձայները, պարբերաբար միացող օդային տագնապը դարձել են կյանքի ուղեկից։

Ռազմական թվեր չեմ հրապարակի, քանի որ պաշտոնական տեղեկատվությունը միակ հավաստի աղբյուրն է։ Բայց կասեմ մի քանի փաստ ռազմի դաշտի մասին։

- Հադրութում թշնամին լավ էր պատրաստվել դիվերսիոն ներթափանցմանը։ Կարողացել էր բավական մեծ խումբ հասցնել այնտեղ, վնասել տեղի որոշ բնակիչների, այրել տներ, բայց տևական մարտերի արդյունքում թշնամու խումբն ամբողջությամբ ոչնչացվեց։

- Ջրականում (Ջաբրայիլ) դեռ մարտեր են։ Լինում են փոփոխական հաջողություններ, բայց ոչ թշնամին է կարողացել էական առաջընթաց ունենալ, ոչ մերոնք են դեռևս գլխովին ջարդել թշնամուն։ Օրերի հարց է։

- Մարտունիում և Ակնայում (Աղդամ) մեր դիրքերը ամուր են ինչպես միշտ։

- Մարտակերտում երբեմն հրետակոծում է թշնամին։ Այդ շրջանի սահմանները անխախտ են։ Խաղաղ բնակչության դեմ թշնամու հրետանու հետևանքով վնասներ են կրել Մարտակերտի որոշ ենթակառուցվածքներ։

- Քարվաճառում թշնամու յուրաքանչյուր քայլ դաժան պատժի է արժանանում։

- Ստեփանակերտի և Շուշիի երկնքում երբեմն հայտնվում են թշնամու դրոններ։ Դրանցից որոշներին հաջողվում է ռումբեր նետել, բայց շատերը վնասազերծվում են օդում։ Երբեմն նաև հրթիռներ են ուղարկվում Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ։ Լինում են վնասներ, բայց դրանց նպատակը հիմա ոչ թե վնաս տալն է, այլ վախեցնել, ահաբեկել Արցախի բնակիչներին, որ հեռանան։

Թշնամին այդպես էլ չի ճանաչում Արցախի հայերին։ Ճիշտ է, որոշ մարդիկ իրենց երեխաներին և կանանց ուղարկել են ՀՀ, շատ ընտանիքներ էլ ապրում են բնականոն կյանքով, միայն փոխվել են որոշ ձայնային իրողություններ։ Մարդիկ տարբերում են, թե որն է թշնամու արձակած արկ, որ ուղղությամբ է թռչում, և որն է հայկական բանակի կրակի ձայնը, որով ոչնչացվում է թշնամու հերթական ագրեսիան ու դա իրականացնողը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում