Գիտնականները նոր բացահայտումներ են արել Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին
Սերբ գիտնականները հայտարարել են, որ Եվրոպայում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է Սերբիայում 2020 թվականի փետրվարի 5-ին՝ 10 օր ավելի շուտ, քան կարծում էին նախկինում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Բելգրադի համալսարանի մասնագետները նշել են, որ նախկինում ենթադրվում էր, որ Եվրոպայում «Քովիդ-19»-ով վարակման առաջին դեպքն արձանագրվել է Ֆրանսիայում 2020 թվականի հունվարի 24-ին, իսկ մահվան դեպքը՝ փետրվարի 15-ին դարձյալ Ֆրանսիայում:
Սերբ գիտնականները պարզել են, որ մահվան ելքով առաջին դեպքը, այնումենայնիվ, գրանցվել է փետրվարի 5-ին, երբ մահացել է Բելգրադի 56-ամյա բնակիչը: Հայտնի է, որ վերջինս երկար ժամանակ արտասահման չէր մեկնել, քրոնիկ հիվանդություններ նույնպես չէր ունեցել:
Նա հոսպիտալացվել էր բարձր ջերմությամբ, հազով և բարդացած շնչառությամբ: Տղամարդը մահացել էր թոքերի արհեստական օդափոխման սարքին միացվելուց ժամեր անց: Դիահերձման արդյունքում պարզվել էր, որ տղամարդը մահացել է թոքաբորբից:
Մասնագետներից հաջողվել է մոլեկուլյար հետազոտության ապացույց գտնել, որ նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել, թեև հիվանդության առաջին դեպքը պաշտոնապես գրանցվել է մարտի 6-ին:
Կարծիքներ