Տրանսպորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Հայաստանում տարեկան արձանագրվում է 70 հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվում են հարյուրավոր քաղաքացիներ: 2019 թ. պաշտոնական վիճակագրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 343 քաղաքացի: Նման պատահարների պատճառների բացահայտման մեխանիզմները հստակ եւ լիարժեք չեն: Այդ է պատճառը, որ հստակ վիճակագրություն չկա, թե պատահարների քանի տոկոսի պատճառն են մեքենաների անսարքությունները: Ըստ որոշ դիտարկումների՝ այն հասնում է մինչեւ 30 տոկոսի:
Այս հիմնարար խնդիրը լուծելու համար վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգող գրասենյակը, Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մշակել ու Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում շրջանառում են «Տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:
Կարծիքներ