Երևանի բնակարաններից մեկում 38-ամյա տղամարդու դի է գտնվել, և արնոտ դանակ

Երևանի բնակարաններից մեկում 38-ամյա տղամարդու դի է գտնվել, և արնոտ դանակ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50–ի սահմաններում շտապօգնության թիվ 12 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 38-ամյա Ռաֆայել Խ.-ի դին, իսկ հատակին՝ արնանման հետքեր և արնոտ դանակ: Մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել  են վնասվածքներ:

Փաստի առթիվ Արաբկիրի քնչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում