Այսօր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է

Այսօր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 24-րդ տարեդարձն է, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 24-րդ տարեդարձը՝ մաղթելով արևշատություն և երկար տարիների քաջառողջ գահակալություն։

Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով թող զարդարվի Նորին Սրբության հայրապետական գավազանն՝ ի շինություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո», - նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում