Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ի համար Չինաստանի հետ հակամարտությունն անխուսափելի չէ

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ի համար Չինաստանի հետ հակամարտությունն անխուսափելի չէ

Ամերիկայի վարչակազմը չի համարում, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակամարտությունն անխուսափելի է: Այդ մասին ուրբաթ հայտարարել է ԱՄՆ ՊՆ փոխնախարար Քեթլին Հիքսը առցանց սեմինարի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, ես չեմ համարում, որ [հակամարտությունը] անխուսաելի է»,-պատասխանել է Հիքսը համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ այդպիսի հակամարտությունից խուսափելու համար ԱՄՆ-ն պետք է ցուցադրի հուսալիություն եւ վստահություն իր զինված ուժերում:

Ընդ որում՝ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ ազգային անվտանության ապահովումը նախ պետք է կառուցվի դիվանագիտական ջանքերի հիման վրա: «Կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում ԱՄՆ-ն եւ Չինաստանը կմրցակցեն»,-նշել է Հիքսը՝ շեշտելով, որ երկու երկրների հարաբերություններում կան «համագործակցության համար հնարավորություններ»,-որոնք նույնպես կնպաստեն հակամարտությունից խուսափելուն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում