Քանյե Ուեսթի դեմ դատական հայց են ներկայացրել
MyChannel Inc ընկերությունը, որը մասնագիտացած է վիդեոտեխնոլոգիաների եւ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում, հայտնում է, որ Քանյե Ուեսթն իր աշխատակիցներին ստիպել է արտաժամյա աշխատել Yeezy ապրանքանիշի առաջխացացման եւ Sunday Service-ի ելույթների վրա՝ խոստանալով ընկերությունում տասնյակ մլն դոլարներ ներդնել։ Այս մասին տեղեկացնում է TMZ-ն։
MyChannel Inc-ը Yeezy Apparel-ի աշխատանքների վրա սեփական միջոցներից ավելի քան 7 մլն դոլար է ծախսել եւ 10 000 ժամ աշխատանք։ Ռեփերը նաեւ պահանջել է, որ MyChannel Inc-ը գրասենյակը Փենսիլվանիայից Կալաբասաս տեղափոխի՝ իր բնակարանին մոտ։ Այնուհետև անհայտ պատճառներով իրենց կրկին ստիպել է տեղափոխվել, բայց արդեն Չիկագո։
Դրանից հետո Քանյեն ոչ միայն անհետացել է 6 ամսով եւ ոչինչ չի վճարել, այլեւ գողացել է MyChannel Inc-ի տեխնոլոգիաներից մի քանիսը կիրակի օրերին իր ելույթներին օգտագործելու համար։ Նա MYC-ն անվանափոխել է YZY-ի եւ նրանց գաղափարները ներկայացրել է որպես սեփականը։
Արդյունքում MyChannel Inc-ը Քանյեի դեմ հայց է ներկայացրել աշխատակիցների գումարն ամբողջությամբ չվճարելու ու իրենց տեխնոլոգիան կրկնօրինակելու միջոցով չբարձրաձայնելու համաձայնությունը խախտելու համար։ Ռեփերն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել մեղադրանքները։
Կարծիքներ