Ստեփանակերտում կիրականացվի հացի վաճառք անձանց, ովքեր չեն կարողացել իրացնել նախորդ ութ օրվա կտրոնները
ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ վաղը՝ սեպտեմբերի 13-ին, Ստեփանակերտ քաղաքում կիրականացվի հացի վաճառք այն անձանց համար, ովքեր չեն կարողացել իրացնել նախորդ ութ օրվա համար նախատեսված 1-ից 8-րդ կտրոնները:
Հացը կվաճառվի քաղաքացու կողմից չօգտագործված կտրոնը ներկայացնելու դեպքում:
Կարծիքներ