Ցողամարգ գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Ցողամարգ գյուղի մոտակայքում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Հունվարի 8-ին, ժամը 21:36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ գյուղի մոտակայքում «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում