Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 8-ին, ժամը 19:01-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենաները արգելափակվել են ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ բեռնատար ավտոմեքենա, մեկ ավտոմբուս (ԻԻՀ) և 30 ուղևորի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում