Թայֆունը չեղարկել է ավելի քան 500 չվերթ Ճապոնիայում

Թայֆունը չեղարկել է ավելի քան 500 չվերթ Ճապոնիայում

Ճապոնիայում առնվազն 510 չվերթ է չեղարկվել ուժեղ «Կանուն» թայֆունի պատճառով, որն այժմ գտնվում է Օկինավայի հարավային պրեֆեկտուրայի մոտ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը ։

Թռիչքների չվացուցակի փոփոխությունները ազդել են նաև հարավարևմտյան Կյուսյու կղզու օդանավակայանների վրա: Տարածաշրջանում ընդհատվել է լաստանավերի սպասարկումը։

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Օկինավայի վրայով սպասվում է արեւադարձային փոթորիկ։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ քամու պոռթկումների արագությունը կարող է հասնել 45-65 մ/վ։

Սպասվում է նաև հորդառատ անձրև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում