Մասնավոր խուզարկուների մասին օրենքը՝ ԱԺ-ում. Ինչով կարող է զբաղվել նա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը խորհրդարան է ներկայացրել «Մասնավոր խուզարկուական գործունեության մասին» օրենքի նախագիծ:
Օրենքով նախատեսվում է, որ խուզարկուական գործունեությունը լինելու է լիցենզավորված: Սահմանվում են նաև գործունեության այն ոլորտները, որոնցով կարող է զբաղվել մասնավոր խուզարկուն: Մասնավորապես՝ խուզարկուն կարող է «Տեղեկություններ հավաքագրել և բացահայտել ֆիզիկական անձանց անձնական հատկանիշները, բնավորության գծերը, կենսագրական տվյալները, շրջապատն ու շփման շրջանակը, նախասիրությունները, վարքագիծը»:
Խուզարկուի վճարը սահմանվելու է Խուզարկուների միության կողմից, որը ևս ստեղծվելու է այս օրենքի շրջանակում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ