Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է Ուկրաինայի հարցում անկախ դիրքորոշման մասին
Չինաստանի իշխանություններն անկախ դիրքորոշում ունեն ուկրաինական խնդրի վերաբերյալ և ձգտում են դրա լուծման խաղաղ ճանապարհին:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Ուկրաինայի խնդրի վերաբերյալ Չինաստանը անկախ և արդար դիրքորոշում ունի միջազգային բազմակողմ համագործակցության ցանկացած ձևաչափում: Մենք ջանքեր ենք գործադրում դրա կարգավորման գործում քաղաքական ճանապարհ գտնելու համար»,-Վան Իի խոսքերը մեջբերել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության կայքը:
Ինչպես պարզաբանել է Չինաստանի ԱԳ նախարարը, Պեկինն ակտիվորեն նպաստում է խաղաղ գործընթացին և առաջ մղում բանակցությունները։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հարցը լուծելիս Չինաստանի իշխանությունները գործում են «օբյեկտիվ և ռացիոնալ»:
Կարծիքներ