Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են ռազմավարական երկխոսության մակարդակի: Վարչապետն այս մասին ասաց օգոստոսի 24-ին Ազգային ժողովում:
«Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև տնտեսական ու քաղաքական ոլորտներում երխոսությունը: Պետք է ընդգծեմ ԱՄՆ-ի, ինչպես նաև Եվրամիության ներգրավվածությունը, մասնավորապես, Հայաստանում Պարեկային ոստիկանության շարունակական ներդրման գործում»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ պարեկային ծառայությունը արդյունավետ համագործակցության և հաջողության պատմության շատ լավ օրինակ է:
Կարծիքներ