ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեղեկացրել է Եգիպտոսի և Կատարի միջնորդներին, որ հավանություն է տալիս Գազայի հատվածում զինադադար հաստատելու իրենց առաջարկած համաձայնագրի նախագծին։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Տելեգրամ ալիքում։
Հաղորդագրության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի և Եգիպտոսի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Աբբաս Քամելի հետ։ Զրույցի ընթացքում նա միջնորդներին ծանուցել է, որ շարժումը հավանություն էր տվել իրենց առաջարկած հրադադարի համաձայնագրի նախագծին»,- ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ