Եթե մենք կառչած լինեինք իշխանությունից, չէինք գնա արտահերթ ընտրությունների․ Փաշինյան
Մենք ընտրություն կեղծելու բարոյական ռեսուրս չունենք, և ընտրություն կեղծելու կարիք չունենք։ Այս մասին Արաբկիր վարչական շրջանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարելէ նՆիկոլ Փաշինյանը։
«Մեր իշխանության իմաստը հետևյալն է, որ հենց ժողովուրդը պետք է լինի իշխանության, ոչ թե մենք։ Եվ մենք ընտրություններին մասնակցում ենք ժողովրդին հաղթելու շանս տալու համար»,-իր խոսքում նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի բոլոր շանսերը ընտրություններում հաղթանակ տանելու համար, որը բնականաբար լինելու է առանց արդյունքներ կեղծվելու։
«Ով էլ ընտրվի, ընտրությունները չեն կեղծվելու, բայց իմ կարծիքով, այո մենք ենք ընտրվելու և առանց կեղծելու։ Մենք եկել ենք, որ ժողովրդի իշխանությունը ապահովենք»։
Կարծիքներ