Հունաստանը պատրաստ է օգտագործել COVID-19-ի տուրիստական սերտիֆիկատը մինչեւ դրա գործարկումը ԵՄ-ում
Հունաստանը պատրաստ է օգտագործել COVID-19- տուրիստականսերտիֆիկատը նախքան հուլիսի 1-ից ԵՄ-ում դրա համապարփակ գործարկումն արտասահմանցի ճանապարհորդներ ներգրավելու եւ իր զբոսաշրջության ոլորտը փրկելու համար, հաղորդում է Reuters-ը:
Հունաստանը հավաստագրի ներդրման առաջին կողմնակիցներից մեկն է, որը կթուլացնի դեպի Եվրամիություն ճանապարհորդության սահմանափակումները եւ կօգնի երկրի տնտեսությունը դուրս բերել ռեցեսիայից՝ զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտների հաշվին:
Եվրոպական խորհուրդը եւ Եվրախորհրդարանն անցյալ շաբաթ համաձայնություն ձեռք բերեցին թվային կանաչ սերտիֆիկատի վերաբերյալ, որը կվերացնի կորոնավիրուսային սահմանափակումները:
Ակնկալվում է, որ Եվրախորհրդարանն օրենքը կընդունի հունիսի 7-ից մեկ շաբաթվա ընթացքում, եւ ԵՄ ավելի քան մեկ տասնյակ երկրներ, այդ թվում Ֆրանսիան եի Իսպանիան, համաձայնել են փորձարկել համակարգը հուլիսի 1-ի գործարկումից առաջ:
Սերտիֆիկատում կնշվի՝ արդյոք անձը պատվաստանյութ է ստացել, ունի արդյոք բացասական արդյունք կամ ունեցել է իմունիտետ վերակագնվելուց հետո, թե ոչ:
«Դա շատ հեշտ է: Ըստ էության, վկայականը ներառում է այն բոլոր տեղեկությունները, որոնք անդամ պետությանը (ԵՄ) կարող է անհրաժեշտ լինել ճանապարհորդին ընդունելու համար՝ առանց լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու»,- ուրբաթ անցաթղթի պրեզենտացիայի ժամանակ ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:
«Հունաստանը պատրաստ է հուլիսի 1-ից շուտ գործարկել այս թվային վկայականը»,- ասել է նա՝ ԵՄ երկրներին հորդորելով ամռանը պահպանել ժամկետները եւ հեշտացնել ուղեւորությունները:
Անվճար վկայականը կլինի սմարթֆոնի մեջ կամ թղթի վրա QR կոդի տեսքով:
Կարծիքներ