Վիվա-ՄՏՍ ընկերությունը 100 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին
Համահայկական շարժումը օրեցօր նոր թափ է ստանում: Վիվա-ՄՏՍ ընկերությունը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, 100 մլն. ՀՀ դրամ է նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամին:
Բացի այդ, Վիվա-ՄՏՍ-ի ու ՄոբիԴրամ դուստր ընկերության աշխատակիցները ևս կազմակերպել են հանգանակություն և Հիմնադրամին փոխանցել հավաքագրված 31 միլիոն ՀՀ դրամը:
Ընդհանուր առմամբ, Հիմնադրամին է նվիրաբերվել 131 միլիոն դրամ, որն ուղղվելու է Հայրենիքի ամենահրատապ կարիքների լուծմանը:
Շնորհակալ ենք!
Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։
Կարծիքներ