Կատալոնիան պատրաստվում է կիրակնօրյա ընտրությունների
Համաճարակի երրորդ ալիքի ֆոնին կատալոնացիները պատրաստվում են քվեարկության: Կիրակի տարածաշրջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հինգերորդը վերջին 10 տարվա ընթացքում՝ հայտնում է euronews-ը:
Եթե ավելի վաղ դրանք տեղի էին ունենում Իսպանիայից տարածաշրջանի բաժանման ակտիվ պայքարի ֆոնին, այս անգամ համատեքստը բոլորովին այլ է:
Անկախության շարժման ներսում պառակտումը, նպատակներին հասնելու համար կիրառվող մեթոդների նկատմամբ տարբեր տեսակետները հիասթափեցրել են շատ ընտրողների:
Վերջին տարիներին առաջին անգամ քաղաքական քննարկումների օրակարգը փոխվել է, ինքնիշխանության համար պայքարը մղվել է երկրորդ պլան, ի հայտ են եկել ավելի կարևոր խնդիրներ՝ համաճարակ, սոցիալական ճգնաժամ:
Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս ընտրությունների արդյունքները կազդեն ազգային քաղաքականության վրա: Կառավարության ձևավորման արդյունքում կարող են վերափոխվել Մադրիդի քաղաքական դաշինքները:
Կարծիքներ