Մեսին՝ Մարադոնային. Ջերմորեն գրկում եմ քեզ

Մեսին՝ Մարադոնային. Ջերմորեն գրկում եմ քեզ

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին առողջություն է մաղթել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային, որը վիրահատության է ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով:

«Աշխարհի բոլոր ուժերը քեզ, Դիեգո: Ես ու ամբողջ ընտանիքս ցանկանում ենք հնարավորինս շուտ առողջ տեսնել քեզ: Ջերմորեն գրկում եմ»,- Ինստագրամում գրել է արգենտինացի հարձակվողը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին 60-ամյա Մարադոնան ունի առողջական խնդիրներ: 2019 թվականից նա գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում