Պետք է խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե դեմարշներ կազմակերպել. ՀԱՊԿ-ում դժգոհել են ՀՀ-ից

Պետք է խնդիրները լուծել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե դեմարշներ կազմակերպել. ՀԱՊԿ-ում դժգոհել են ՀՀ-ից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե դեմարշներ կազմակերպելով։

«Մենք եկանք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն, եթե դրանք լուծելու մտադրություն ունենք, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե անհիմն դեմարշներ անել»,- ասել է նա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

Ըստ Բելառուսի նախագահի, ՀԱՊԿ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ քննարկվել է Կովկասում տիրող իրավիճակը և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի նկատմամբ որոշակի դժգոհություն է հայտնվել (Հայաստան-ՏԱՍՍ)»։

«Մենք որոշակի կարծիք հայտնեցինք և ցանկություն, որ Սանկտ Պետերբուրգում տեսնենք մեր հայ ընկերներին»,- նշել է Բելառուսի նախագահը։

Լուկաշենկոն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ավանդաբար ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին հրավիրել է եզրափակիչ հանդիպմանը»։

«Բնականաբար, այնտեղ կլինեն ՀԱՊԿ բոլոր անդամները, և մենք կշարունակենք այսօր Մինսկում սկսված երկխոսությունը»,- տեղեկացրել է Լուկաշենկոն:

Նշենք, որ այսօր հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ մասնակից երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում