Հայությունը, մեր պետությունը պետք է հնարավորինս ամեն ինչ անեն ,որ մեր գերևարված ազգակիցները վերադառնան ու դա է մեզ բնութագիր հատման կետը

Հայությունը, մեր պետությունը պետք է հնարավորինս ամեն ինչ անեն ,որ մեր գերևարված ազգակիցները վերադառնան ու դա է մեզ բնութագիր հատման կետը

Հաշիվը արդեն կորցրել եմ ,  թե քանի հայտնի և անհայտ գործիչ է ստատուս ու հոդված գրել էն մասին,թե մենք ինչքան վատն ենք ,որ ուրախանում ենք Արցախի նախկին նախագահների և Ռուբեն Վարդանյանի բանտարկությանբ։
Չեմ բացառում ,որ նմանններ կլինեն։Որ՞ հասարակության մեջ չկան ինքնության ու արժանապատվության դեֆիցիտով մարդիկ։
Բայց նման  հորթի ուրախությունը  բնութագրական  չի մեր համար,նույնիսկ ֆեյսբուքյան պոռոտախոս ու ընկճախտասեր տիրույթի համար։
Հակառակ ,մեր պետությունը, հասարակությունը ,հայությունը պետք է հնարավորինս ամեն ինչ անեն ,որ մեր գերևարված ազգակիցները վերադառնան ու դա է մեզ բնութագիր հատման կետը ` անկախ քաղաքական նախասիրություններից։
Իսկ մի քանի չկայացած կարծիքները ընդհանրացնելը և դրանց ջախջախելն ու մեծամասնության հատկանիշ դարձնելը ոչ պակաս չկայացվածության նշան է։
 

Պետրոս Ղազարյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում