Ղազախստանում հասարակական կարգը խախտելու համար ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել

Ղազախստանում հասարակական կարգը խախտելու համար ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել

 Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են ավելի քան 200 մարդու՝ երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած անօրինական գործողությունների ժամանակ հասարակական կարգը խախտելու համար։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Հասարակության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը ձեռնարկել է օրենքով նախատեսված միջոցներ հասարակական կարգի խախտումները ճնշելու և խախտողներին բերման ենթարկելու համար։ Ապօրինի գործողությունների հետևանքով տուժել է ներքին գործերի 95 աշխատակից, վնասվել է 37 ծառայողական մեքենա»։- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, որ նախաքննական քննություն է սկսվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության, խուլիգանության, կառավարական շենքերի վրա հարձակումների 13 դեպքով։

«Հասարակական կարգի խախտման համար բերման է ենթարկվել ավելի քան 200 մարդ»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում