Թրամփի շտաբից պահանջել են ձայների վերահաշվարկ անել Վիսկոնսին նահանգում

Թրամփի շտաբից պահանջել են ձայների վերահաշվարկ անել Վիսկոնսին նահանգում

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է կրկին հաշվել ձայները Վիսկոնսին նահանգում, որն առանցքային է նախագահական ընտրություններում:

«Անկախ կեղծ սոցհարցումներից, որոնք օգտագործվել են ընտրողների կամքը ճնշելու համար, Վիսկոնսինում ձայների տարբերությունը շատ փոքր է եղել, և մենք միշտ իմացել ենք, որ այդպես էլ կլինի: Հաղորդվել է խախտումների մասին Վիսկոնսինի մի քանի շրջաններում, որոնք լուրջ կասկածներ են առաջացնում քվեարկության արդյունքների հավաստիության հարցում: Նախագահը կարող է պահանջել վերահաշվարկ անել, և մենք դա անմիջապես կանենք»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է Թրամփի շտաբի Twitter-յան հաղորդագրության մեջ:

Վիսկոնսին նահանգի ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել ձայների հաշվարկն ավարտելու մասին, սակայն չի հայտնել, թե ով է առաջատարը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են ընտրություններում հաղթանակ տանելու մասին:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ նախնական արդյունքների համաձայն՝ Բայդենը ստացել է ընտրիչների 238 ձայն, իսկ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը՝ 213: Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ձայն հավաքել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում