Մեր պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության ամենշաբաթյա նիստում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և նշել որ իրավիճակի դրական տեղաշարժի հույսեր կան։
«Ես երեկ իմ եթերում նույնպես խոսեցի այդ մասին։ Ավելի քան 40.000 տեղ նախապատրաստվել է՝ կեցության վայրերի, առողջապահական, սննդի և այլ վայրերի մասին։ Այդ առումով կարող ենք արձանագրել որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել։ Սա ըստ էության համաձայնեցված դիրքորոշում է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ։ Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք որ մեր հայրենակիցները առանց վախի, արժանապատիվ ապրեն իրենց տներում», - հավելել է Փաշինյանը։
Կարծիքներ