Ապօրինի ծառահատման դեպքեր Գորիսում

Ապօրինի ծառահատման դեպքեր Գորիսում

Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 2-ին, 4-ին ու 5-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Դեկտեմբերի 2-ին նրանք Գորիսի Երևանյան փողոցում ստուգել են 41-ամյա տղամարդու վարած «Զիլ»  բեռնատարը, որը բարձված էր մոտ 8 խմ փայտանյութով։ Բեռի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեկտեմբերի 4-ին էլ բաժնի համայնքային ոստիկանները Գորիսից Շինուհայր տանող ճանապարհին ստուգել են 47-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։ «Ֆորդը» ևս տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գորիսի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 5-ին Սյունիք բնակավայրի մոտակայքում ստուգել են 38-ամյա մի տղամարդու վարած «ՈՒԱԶ» մեքենան: Այն բեռնված էր մոտ 2 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում