Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի նախկին համայնքապետը կալանավորվել է

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով»,- գրել է նա։

Սարգսյանը խոստացել է ավելի ուշ ներկայացնել մանրամասներ դատական պրոցեսի և դատավճռի մասին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում